Ներբեռնել

Բաց բլոտ

Բաց բլոտը բլոտ է երկուսի համար, որտեղ թղթերը դրված են սեղանին կապուկներով՝ փակ թուղթը բացի տակ։ Հաշիվը նույնն է, ինչ բլոտ 1-ը 1-ի դեմ խաղում։

Ներբեռնեք Google Play-իցՇուտով App Store-ում

Բաժանումը

  • Երկու խաղացող, կապուկը՝ 32 թուղթ։ Բաժանողը տալիս է 4-ական փակ թուղթ՝ մրցակցին, իրեն, ևս մեկ անգամ մրցակցին և իրեն․ յուրաքանչյուրի մոտ 8 փակ թուղթ է։
  • Հետո բաժանողը մրցակցին դնում է 4 բաց թուղթ՝ յուրաքանչյուրը նրա փակ թղթերից մեկի վրա։

Օրինակ՝ մրցակցի մոտ 8 փակ թուղթ է, դրանցից չորսի վրա հիմա բաց են 10 J 7 K։

Կոզըրը՝ 4-ական բաց թղթով

Ընտրել կարելի է ցանկացած մաստ կամ առանց կոզըրի, թիվ չկա։ Հերթականությունը՝

  1. Բաժանողը մրցակցի համար բացում է 4 թուղթ (նրա փակ թղթերի վրա)՝ մրցակիցն ընտրում է կամ ասում «պաս»։
  2. «Պաս»՝ բաժանողն իր համար բացում է 4 թուղթ՝ ընտրում է կամ ասում «պաս»։
  3. «Պաս»՝ մրցակցին ևս 4 թուղթ (մնացած փակ թղթերի վրա)՝ ընտրում է կամ ասում «պաս»։
  4. «Պաս»՝ բաժանողն իր համար բացում է ևս 4 թուղթ և պարտավոր է ընտրել։

Ինչ-որ մեկն ընտրեց՝ մնացած բոլոր թղթերն անմիջապես բացվում և դրվում են փակերի վրա․ յուրաքանչյուրի մոտ 8 կապուկ է՝ «փակ + բաց»։

Օրինակ՝ մրցակիցը տեսնում է 7 8 9 10՝ «պաս»։ Բաժանողն իր համար բացեց A K Q 7՝ «կոզըր »։ Անմիջապես մրցակցին բացվում են ևս 4 թուղթ, բաժանողին՝ ևս 4։

Քայլը

  • Առաջինը քայլ է անում նա, ով չի բաժանել․ բաժանում են հերթով։ Թե ով է ընտրել կոզըրը, նշանակություն չունի։
  • Խաղում են բաց թղթերով։ Ներքևի թուղթը բացվում է միայն այն բանից հետո, երբ ձեռքը վերցրել են։
  • Մաստով դնել, կոզըրով խփել և գերազանցել՝ ինչպես 1-ը 1-ի դեմ խաղում։

Օրինակ՝ դուք դնում եք A-ը կապուկից․ մրցակիցը պատասխանում է՝ չտեսնելով, թե ինչ կա տակը։ Ձեռքը վերցրին՝ A-ի տակ բացվեց թուղթը։

Կոմբինացիաներ

  • Կոմբինացիան ասում են միայն ձեր հերթին՝ թղթի հետ միասին։
  • Արդեն ասված կոմբինացիան երկրորդ անգամ ասել չի կարելի։
  • Կոմբինացիան մեծանում է, երբ նոր թղթեր են բացվում, և այն կարելի է նորից ասել՝ արդեն ավելի մեծը։ Յուրաքանչյուր նոր կոմբինացիայում պետք է լինի գոնե մեկ նոր թուղթ։ Յուրաքանչյուր քայլը հաշվվում է։
  • Բաց թողեցիք և քայլ արեցիք՝ մրցակիցը կարող է այնպես խաղալ, որ ձեր կոմբինացիան քանդի, և այն այլևս ասել չի լինի։
  • Բլոտ և ռեբլոտ՝ ինչպես 1-ը 1-ի դեմ խաղում․ կոզըրի կառոլն ու դաման մեկ խաղացողի մոտ, «բլոտ» և «ռեբլոտ» խաղն ինքն է ասում։

Օրինակ՝ թերզ 9 10 J (20) → բացվեց Q՝ «50» → բացվեց K՝ «100»․ գրում ենք 20 + 50 + 100 = 170։

Հաշիվը

  • Ինչպես 1-ը 1-ի դեմ խաղում․ կոզըր ընտրողը պետք է ավելի շատ հավաքի, քան մրցակիցը։ Հավասար է՝ հանեց։
  • Քուանշ չկա։ Կապուտ՝ 21 և սեփական կոմբինացիաները։
  • Խաղում են մինչև 51, 101 կամ 151։

«Բլոտ» խաղում

Խաղացեք իրական մարդկանց հետ կամ «Մարզում»-ում՝ բոտի հետ։ Բաց բլոտում վարկանիշն առանձին է։

Նաև կարդացեք

Ինչու Բլոտ

Վարկանիշը՝ մրցակցություն, ստուգվող բաժանում, գովազդ՝ միայն կոճակով։

Բլոտ առցանց

Պատահական խաղացողներ, մրցաշարեր, ընկերներ, մարզում։