Ներբեռնել

Կոմբինացիաներ բլոտում

Կոմբինացիան մեկ խաղացողի մոտ եղած թղթերի հատուկ հավաքածու է։ Այն միավորներ է տալիս թղթերի միավորներից բացի։ Ահա, թե որը որքան արժե, ինչպես են այն հայտարարում և ում կոմբինացիան է մեծ։

Ներբեռնեք Google Play-իցՇուտով App Store-ում

Որքան արժեն կոմբինացիաները

ԿոմբինացիաՕրինակՄիավոր
Թերզ9 10 J20
«50»10 J Q K50
«100»10 J Q K A100
4 վալետJ J J J200
4 ինը9 9 9 9140
4 տուզA A A A110
4 տաս, 4 կառոլ, 4 դամաK K K K100
ԲլոտK Q, կոզըրը՝ 20
  • Աղյուսակում գրում են տասնյակներով՝ թերզը 2 է, «50»-ը՝ 5, «100»-ը՝ 10, բլոտը՝ 2։
  • Առանց կոզըրի՝ 4 տուզ 190, 4 վալետ, 4 տաս, 4 կառոլ և 4 դամա՝ 100-ական, 4 ինը չի հաշվվում, բլոտ չկա։
  • 4 յոթ և 4 ութ չեն հաշվվում։

Կոմբինացիաներ

  • Կոմբինացիան մեկ խաղացողի մոտ եղած թղթերի հատուկ հավաքածու է։ Այն միավորներ է տալիս թղթերի միավորներից բացի։
  • Թերզ՝ միևնույն մաստի երեք հաջորդական թուղթ՝ 20 միավոր, աղյուսակում 2։ «50»՝ չորս հաջորդական՝ 50, աղյուսակում 5։ «100»՝ հինգ հաջորդական՝ 100, աղյուսակում 10։
  • Հաջորդական՝ 7, 8, 9, 10, J, Q, K, A կարգով։ Օրինակ՝ 9 10 J՝ թերզ, 10 J Q K՝ «50»։
  • Հինգից ավելի հաջորդականը խաղացողն ինքն է բաժանում․ 6-ը՝ «100», երկու թերզ կամ միայն «50», 7-ը՝ «100» կամ «50» և թերզ, 8-ը՝ երկու «50» կամ թերզ և «100»։
  • 4 թուղթ՝ միատեսակ չորս թուղթը մեկ խաղացողի մոտ․ 4 վալետ 200, 4 ինը 140, 4 տուզ 110, 4 տաս, 4 կառոլ և 4 դամա՝ 100-ական։ Առանց կոզըրի՝ 4 տուզ 190, 4 վալետ, 4 տաս, 4 կառոլ և 4 դամա՝ 100-ական, 4 ինը չի հաշվվում։ 4 յոթ և 4 ութ չեն հաշվվում։
  • Բլոտ՝ կոզըրի կառոլն ու դաման մեկ խաղացողի մոտ՝ 20, աղյուսակում 2։ «Բլոտ» և «ռեբլոտ» խաղն ինքն է ասում, երբ դնում եք այդ թղթերը։ Առանց կոզըրի բլոտ չկա։
  • Մեկ թուղթը մտնում է միայն մեկ կոմբինացիայի մեջ։ Բլոտը բացառություն է՝ այն հաշվվում է նաև ուրիշ կոմբինացիայի ներսում․ կոզըրը է, ունեք Q K A՝ թերզ 20 և բլոտ 20, ընդամենը 40։
  • Հայտարարել կարելի է միայն այն, ինչ ունեք․ բլեֆ անել չի կարելի։ Ավելի քիչը՝ կարելի է (թերզ՝ 4 թղթի փոխարեն), բայց եթե ասացիք թերզ, հետո 4 թուղթ ցույց չեք տա։ Կարելի է նաև լռել։

Հայտարարել և ցույց տալ

  • Հայտարարում են առաջին ձեռքում, երբ դնում եք ձեր թուղթը։ Առաջինն ասում է միայն տեսակը՝ «թերզ», «50», «100», «4 թուղթ»։ Առաջին ձեռքում չհայտարարեցիք՝ երկրորդում արդեն չի կարելի։
  • Եթե ձեզնից հետո մրցակիցը նույն տեսակն է հայտարարում, նա ասում է բարձրությունը՝ ամենամեծ թուղթն առանց մաստի՝ «թերզ մինչև K»․ «կոզըրային»՝ իր ցանկությամբ, միայն ճիշտը։ Դուք պատասխանում եք՝ «Քոնն անցավ» (ձերի բարձրությունը չեք ասում, ձեր թերզը չի հաշվվում) կամ «Իմը՝ մինչև A» (իսկական բարձրությունը՝ ստել չի կարելի)։ Ով է անցնում, որոշում է խաղն իսկական թղթերով՝ ամենամեծ թուղթը, հավասարի դեպքում՝ կոզըրայինը, հետո՝ հերթը։
  • Մրցակիցն ավելի բարձր տեսակ է հայտարարել («50», «100», 4 թուղթ՝ թերզի դեմ)՝ համեմատելու բան չկա, բարձրություն չեն ասում․ անցնում է նրանը։
  • Երկրորդ ձեռքում, ձեր հերթին, անցած կոմբինացիայի համար կա երկու կոճակ՝ «Ցույց տալ» և «Ցույց չտալ»։ Ցույց տվեցիք՝ նրա թղթերը տեսնում են բոլորը, և այն հաշվվում է։ Ցույց չտվեցիք՝ թղթերը ոչ ոք չի տեսնում, և այն չի հաշվվում։ Ժամանակն ավարտվեց կամ թուղթը դրեցիք առանց սեղմելու՝ ցույց է տալիս ինքը խաղը։ Չանցածը ցույց չի տրվում։
  • Եթե ամենամեծ կոմբինացիայի տերը ցույց չտվեց, իրավունքն անցնում է հերթով։ Նրանից հետո խաղացող մրցակիցը ցույց է տալիս երկրորդ ձեռքում, իսկ երկրորդ ձեռքում արդեն խաղացածը՝ երրորդում, իր հերթին, նույն կոճակներով։ Երրորդ ձեռքը վերջինն է, հետո ցույց չեն տալիս։ Ցույց տալ կարող է այն մրցակիցը, որի կոմբինացիան մեծ է ցույց չտվողի զուգընկերոջ ցույց տվածից։ Այդ դեպքում այն հաշվվում է, նույնիսկ եթե նա ասել է «Քոնն անցավ», իսկ զուգընկերոջ ցույց տվածը՝ ոչ։

Օրինակ՝ ձեր թերզը մինչև A է, զուգընկերոջը՝ մինչև 9, ձեզնից հետո խաղացող մրցակցինը՝ մինչև 10։ Զուգընկերը ցույց տվեց, դուք՝ ոչ, մրցակիցը՝ այո․ ձեր զույգին 0, մրցակիցներին 20։

  • Բլոտը հաշվվում է, նույնիսկ եթե բաժանումն ավարտվեց նրա երկրորդ թղթից առաջ։

Ում կոմբինացիան է մեծ

  • Համեմատում են մի զույգի ցույց տրված ամենամեծ կոմբինացիան մյուս զույգի ամենամեծի հետ։ Հաշվվում են միայն այն զույգի կոմբինացիաները, որի մոտ ամենամեծն է՝ և՛ ձերը, և՛ զուգընկերոջը։ Մյուս զույգի մոտ ոչինչ չի հաշվվում, բացի բլոտից․ այն ոչնչի հետ չեն համեմատում։
  • Ցանկացած 4 թուղթ մեծ է ցանկացած հաջորդականից․ «100»-ը մեծ է «50»-ից, «50»-ը՝ թերզից։
  • Նույն երկարության կոմբինացիաները համեմատում են ամենամեծ թղթով․ մինչև K թերզը մեծ է մինչև Q թերզից։ Կոզըրն այստեղ չի օգնում․ 7 8 9՝ կոզըրի դեպքում, Q K A-ի դեմ՝ անցնում է մինչև A թերզը։
  • Ամենամեծ թուղթն էլ է նույնը՝ կոզըրայինը հաղթում է ոչ կոզըրայինին, երկուսն էլ ոչ կոզըրային են՝ նա, ով առաջին ձեռքում ավելի շուտ է քայլ անում, առանց կոզըրի՝ նա, ով առաջինը հայտարարեց։
  • 4 թուղթը կոզըրով՝ փոքրից մեծ․ 4 դամա, 4 կառոլ, 4 տաս, 4 տուզ, 4 ինը, 4 վալետ։ Առանց կոզըրի՝ 4 վալետ, 4 դամա, 4 կառոլ, 4 տաս, 4 տուզ։

Օրինակ՝ մրցակցի մոտ «50» է, ձեր մոտ՝ 4 դամա․ անցնում է ձեր 4 դաման, «50»-ը չի հաշվվում։ Կոզըրը է․ ձեր զուգընկերոջ մոտ 7 8 9 է, մրցակցի մոտ՝ 7 8 9․ անցնում է ձեր զուգընկերոջ թերզը, այն կոզըրային է։

Կապուտ կոմբինացիայով

  • Կապուտը գերազանցում է միայն «կապուտ + կոմբինացիա»-ն, և կոմբինացիան պետք է լինի հենց ձեզ մոտ։ Զուգընկերոջ կոմբինացիայի վրա հույս դնել չի կարելի․ բլեֆ անել չի կարելի, առանց սեփական կոմբինացիայի խաղն այդպիսի պատվեր չի տա։
  • «+»-ից հետո թիվը կոմբինացիայի արժեքն է աղյուսակում․ թերզ՝ «կապուտ + 2», թերզ և բլոտ՝ «կապուտ + 4», 4 կառոլ՝ «կապուտ + 10»։ «+1» և «+3» չի լինում։

1-ը 1-ի դեմ և բաց բլոտ

Բլոտ 1-ը 1-ի դեմ խաղում կոմբինացիաները նույնն են, ինչ բազար բլոտում․ հայտարարում են առաջին ձեռքում, անցնում է մեծը։ Բաց բլոտում կոմբինացիաները մեծանում են, երբ նոր թղթեր են բացվում, և յուրաքանչյուր քայլը հաշվվում է։ Կանոններ 1-ը 1-ի դեմ։

Նաև կարդացեք

Ինչու Բլոտ

Վարկանիշը՝ մրցակցություն, ստուգվող բաժանում, գովազդ՝ միայն կոճակով։

Բաց բլոտ

Կապուկներ սեղանին՝ փակ թուղթը բացի տակ։

Բլոտ առցանց

Պատահական խաղացողներ, մրցաշարեր, ընկերներ, մարզում։